ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կրկին ունենք քաղբանտարկյալներ

Կրկին ունենք քաղբանտարկյալներ
08.11.2013 | 16:43

«Միանշանակ»,- այսպես արձագանքեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր հարցին, թե կարո՞ղ ենք Շանթ Հարությունյանին և իր համախոհներին ճանաչել որպես քաղբանտարկյալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված քսան անձանցից ութ հոգու` Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը), և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արթուր Սաքունցը նշեց, որ նշված անձինք արել են քաղաքական հայտարարություններ, իսկ քաղաքացիական անհնազանդություն ցույց տալը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ